Սեպտեմբեր 21, 2021 17:16 Asia/Tehran
  • ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Իրանի ժողովրդի թշնամիները կանգնած են անկման եզրին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է.«Իրանի ժողովրդի թշնամիները կանգնած են անկման եզրին»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին երեքշաբթի օրը Սրբազան պաշտպանության վետերանների մեծարմանը նվիրած միջոցառման ժամանակ ունեցած ելույթում  ասել է.«Սրբազան պաշտպանությունն անկասելի պատմական իրադարձություն չէր և որպես ճշմարտություն, շարունակում է իր ընթացքը»:

ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը հավելել է.«Ներկայումս Իրանի ժողովուրդը դիմակայում է ԱՄՆ-ի բռնի պատժամիջոցներին, այդ երկրի ու Արևմուտքի  հոգեբանական ճնշումներին և նրանց մեդիա գործողություններին: Իրանի ժողովուրդը կարողացել է կոտրել այդ շրջափակումները»:

1980 թվականի սեպտեմբերի 22-ին Իրաքի տապալված բռնապետ Սադդամի ռեժիմի ագրեսոր բանակը տարատեսակ զինտեխնիկայով լայնածավալ հարձակում սկսեց Իրանի դեմ: Այս օրն Իրանի օրացույցում նշվում է որպես  Սրբազան պաշտպանության շաբաթվա առաջին օր:

Պիտակ