Սեպտեմբեր 21, 2021 19:05 Asia/Tehran
  • Իրանը նախազգուշացրել է Սաուդյան Արաբիայի միջուկային գաղտնի ծրագրի կապակցությամբ

ՄԱԳԱՏԷ-ի ընդհանուր համաժողովին Իրանի ներկայացուցիչը պատասխանել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարի հակաիրանական հայտարարություններին: Իրանի ներկայացուցիչը հստակեցրել է.«Ռիադը դեռևս գործադրում է «Փոքր չափսերի արձանագրության» հին տարբերակը ու արդյուքնում արգելում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից իր միջուկային ծրագրի համապարփակ հսկողությունը և ստուգումը»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Վիեննայում տեղակայված կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցչի քաղաքական հարցերի խորհրդական Խոդայար Ռուզբահանին լրագրողներին տված հարցազրույցում հավելել է.«Իրանը լովին ու ազնվորեն գործադրում է ՄԱԳԱՏԷ-ի հետ կնքած վերահսկման համապարփակ համաձայնությունը»:

Իրանցի դիվանագետը նշել է.«Իրանը, ՄԱԳԱՏԷ-ն ու միջազգային հանրությունը չափազանց գոհ կլինեն եթե Սաուդյան Արաբիան ու Միջին Արևելքում այլ երկրները կարողանան գործադրել այն հանձնառությունները, որ ներկայումս Իրանը գործադրում է»:

Նա հավելել է.«Ցավոք NPT-ին չանդամակցելը կամ գործակալության հետ վերահսկման հատուկ համաձայնություն ունենալը որոշների համար դարձել է պատրվակ որպեսզի խուսափեն լիարժեք գործադրել իրենց պարտավորությունները, որոնք անհրաժեշտ են միջուկային ծրագրի խաղաղնպատակ լինելն ապացուցելու համար: Միջին Արևելքի տարածաշրջանում առկա իրականությունների անտեսումը  չեն նպաստում այս տարածաշրջանի ու միջազգային հանրության խաղաղությանն ու կայունությանը»: 

Նշելով որ «Ռիադը լիարժեք չի գործադրում վերահսկողության համապարփակ համաձայնագիրը» Ռուզբահանին նախազգուշացրել է, որ Սաուդյան Արաբիայի կողմից նվազագույն արտոնություն չի տրվում ահնրաժեշտ ստուգումները անցկացնելու համար: