Սեպտեմբեր 21, 2021 19:08 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար. Իսլամական հեղափոխության թշնամիները դատապարտված են պարտության

Սրբազան Պաշտպանության շաբաթվա մեծարման առիթով հրապարական հաղորդագրության մեջ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը շեշտել է.«Իսլամական Իրանի մեծ ժողովրդի արժանապատվության դիմաց իսլամական հեղափոխության թշնամիները դատապարտված են պարտության»:

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հաղորդագրության մեջ ասված է.«ԻԻՀ-ի թշնամիները, որ մեծ սատանա Ամերիկայի և Սիոնիստական ռեժիմի ղեկավարությամբ պաշտպանության, տնտեսության ու տարածաշրջանային ոլորտներում Իրանի առաջադիմությունների շարունակական ուղին խոչընդոտելու ձախողման փորձ են ունեցել, հասկացել են, որ ճնշումը, սպառնալիքը, տարատեսակ ու համակցված պատերազմները և ազգային հերոսների ու գիտնականների ֆիզիկական ոչնչացումը անօգուտ քայլեր են Իրանի ժողովրդին ծնկի բերելու համար»:

 Այս հաղորդագրության մի այլ բաժնում ասված է.«Այսօր պաշտպանական արդյունաբերության այնպիսի թանկարժեք նվաճումները, ինչպիսիք են հրթիռը, անօդաչու թռչող սարքերը, պաշտպանությունը, օդային, ռազմածովային, էլեկտրոնային, ցամաքային մարտունակությունը, հնարավոր սպառնալիքներին ցանկացած մակարդակի արձագանքելու համար դատարկ չեն թողել իրանական զինված ուժերի ձեռքերը»:

1980 թվականի սեպտեմբերի 22-ին Իրաքի տապալված բռնապետ Սադդամ Հուսեյնի ագրեսոր բանակը Իրանի դեմ լայնածավալ հարձակում սկսեց՝ օգտագործելով տարբեր զենքեր: Սեպտեմբերի 22 -ը իրանական օրացույցում Սրբազան Պաշտպանության շաբաթվա սկիզբն է: