Սեպտեմբեր 21, 2021 19:22 Asia/Tehran

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը և Գերմանիայի տնտեսական ու էներգետիկայի հարցերով խորհրդատու նախարարը Վիեննայում բանակցել են երկկողմ հարաբերությունների և ՀԳՀԾ-ի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ:

Իրանի փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, ով ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսի 65-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով այցելել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, երեքշաբթի օրը հանդիպել է Գերմանիայի տնտեսական և էներգետիկ հարցերով խորհրդատու նախարարին: 

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին, այսօր իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսի նիստի շրջանակում  Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի  ու Գերմանիայի տնտեսական ու էներգետիկ հարցերով խորհրդատու նախարար Անդրեաս Ֆիչի հանդիպման մասին: 

Ղարիբաբադին նշել է.«Հանդիպմանը կողմերը բանակցել են երկկողմ հարաբերությունների ու ՀԳՀԾ-ի հետ կապված վերջին իրադարձությունների շուրջ»:

Էսլամին երեկ առանձին հանդիպում է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի և ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևի հետ:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են կանոնների ու օրենքների շրջանակում համագործակցության  եղանակը և  տեխնիկական հարցերը: 

Պիտակ