Սեպտեմբեր 22, 2021 11:06 Asia/Tehran

Իրանի արտգործնախարարը հայտարարել է. «Իրանի կառավարության հստակ քաղաքականությունն է տնտեսությունը չկապել ՀԳՀԾ-ի հետ»:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, երեքշաբթի օրը հանդիպել է  Գերմանիայի արտգործնախարար Հաեյկո  Մաասի հետ: Հանդիօպման ժամանակ, Աբդոլլահյանը նշել է, որ Իրանի նոր կառավարության հստակ քաղաքականությունը  տնտեսությունը ՀԳՀԾ-ի հետ չկապելն է: նա հավելել է, որ Թեհրանը պատրաստ է ձևավորել հարաբերություններ` անկախ ՀԳՀԾ-ից:

Իրանի արտգործնախարարը հավելել է. «ԱՄՆ-ն  պետք է իմանա, որ բոլոր փոխզիջումները  մեկ անգամ տեղի են ունեցել ՀԳՀԾ-ի շուրջ  բանակցություններում: Ուստի Վիեննայի բանակցությունները ոչ թե նոր համաձայնագրի համար են, այլ ապահովելու Միացյալ Նահանգների ամբողջական և երաշխավորված վերադարձը ՀԳՀԾ և 2231 բանաձևով ստանձնած պարտավորություններին»:

Ընդգծելով Վիեննայի բանակցությունների արդյունքի կարևորությունն ու անհրաժեշտությունն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանի ժողովրդի իրավունքն է ակնկալել, որ մյուս կողմերի անփութության պատճառով, ՀԳՀԾ-ով սահմանված շահերն ու տնտեսական օգուտներն այս անգամ երաշխավորվեն»:

Իրանի արտգործնախարարը հավելել է. «Ցավոք,  ԱՄՆ ներկայիս վարչակազմն այսօր շարունակում է անօրինական պատժամիջոցներ կիրառելու Թրամփի վարչակազմի քաղաքականությունը»:

Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ  ասել է, որ Բեռլինը հավատարիմ է ՀԳՀԾ-ին և բոլոր ջանքերը կգործադրի՝ այն պահպանելու և վերակենդանացնելու համար:

Պիտակ