Սեպտեմբեր 22, 2021 17:57 Asia/Tehran

Իրանի արտգործնախարարն ասել է.«Իրանը միշտ ընդգծել է միջտարածաշրջանային երկխոսության անհրաժեշտությունը»:

ԻՌՆԱ-ի հղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը երեքշաբթի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, Բաղդադում կայացած բազմակողմ հանդիպման ժամանակ, ասել է. «Մեզ անհրաժեշտ են ներքին անվտանգության միջոցառումներ` տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ստեղծելու համար: Արտաքին ուժերի ներկայությունն ու ցանկացած ձևով միջամտությունը հակասում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության նպատակներին և տարածաշրջանի երկրների անկախությանը և ինքնիշխանությանը»:

Ամիրաբդոլլահյանն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը Բաղդադի գագաթնաժողովի անցկացումը կարևոր քայլ է համարում տարածաշրջանում խաղաղության և զարգացմանն աջակցելու համար և հույս ունի հատկապես ՝ տնտեսական հարաբերություններում բարենպաստ միջավայր ապահովել տարածաշրջանային համագործակցության համար»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծեց.«Իրանի նոր կառավարության առաջնահերթությունը հարևանների և տարածաշրջանի հետ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումն է, և ես հույս ունեմ, որ այս հանդիպումները համագործակցության և մասնակցության նոր սկիզբ կդնեն տարածաշրջանում խաղաղության համար»:

 

 

Պիտակ