Սեպտեմբեր 23, 2021 10:29 Asia/Tehran
  • Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան Թեհրանում եռակողմ նիստ կանցկացնեն

Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները համաձայնության են եկել Թեհրանում Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի եռակողմ նիստի անցկացման շուրջ:

Հինգշաբթի օրը, ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Նյու Յուրքում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Ջավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այն խնդրին, որ տարածաշրջանում տեղի են ունենում նոր փոփոխություններ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն առավել քան երբևէ կարևորել է երկու երկրների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը: 

Հանդիպման ընթացքում, քննադատելով հակաիրանական պատժամիջոցներն Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.«Հակաիրանական միակողմանի ու անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն»: 

Կողմերը նաև պայմանավորվել են, որ երկու երկրների ռազմավարական կոմիտեն կկայանա գագաթնաժողովից առաջ՝ Թուրքիայի արտգործնախարարի այցով և կսահմանվի բարձրագույն կոմիտեի հանդիպման օրակարգը: 

Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները նաև համաձայնության են եկել Թեհրանում  Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի եռակողմ նիստի անցկացման շուրջ:

Պիտակ