Սեպտեմբեր 23, 2021 12:19 Asia/Tehran
  • ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունն Արևմուտքի կողմից Իրանի մեկուսացման ռազմավարության ավարտն է

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակն ասել է.«ՇՀԿ-ին անդամակցությունն Իրանին մեկուսացնելու Արևմուտքի միակողմանի ռազմավարության ձախողումն է»:

Հինիգշաբթի օրը, ԻՌՆԱ-ի հաղորդմամբ,  Մահմուդ Աբբասզադե Մեշկինին նշել է, որ ՇՀԿ-ին Իրանի միանալու ամենակարևոր արդյունքն րևմուտքի ճնշող պատժամիջոցների չեզոքացումն էր, հավելելով.«ՇՀԿ-ին Իրանի մշտական անդամակցությունը համաշխարհային մասշտաբով դրական արդյունքներ ունի թե կազմակերպության, թե՝ ԻԻՀ-ի համար»: 

Նա ասել է.«Միջազգային ասպարեզում ՇՀԿ-ի բացած հորիզոնը նշանակում է, որ ԱՄՆ-ի առանցքայնությամբ արևմուտքի միակողմանի շարժումն ավարտվել է և Ասիայի առանցքայնությամբ բազմաթիվ ուժեր են ի հայտ եկել»:

Աշխարհի ՀՆԱ-ի շուրջ 25 տոկոսով ՇՀԿ-ն այն սակավաթիվ  կազմակերպություններից է, միաժամանակ տնտեսական և ռազմական-անվտանգային բնույթ ունի:

Պիտակ