Սեպտեմբեր 23, 2021 18:01 Asia/Tehran

Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդը նահատակների և անձնուրացների մեծարման օրվա առիթով հղած ուղերձում նշել է.«Նահատակների անարատ արյունը պատմության ճակատին դրոշմեց Իսլամական հանրապետության ճշմարտացիությունը»:

Սրբազան պաշտպանության անձնուրացների ու նահատակների մեծարման օրվա առիթով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հղած ուղերձում ասված է.«Սրբազան  պաշտպանության շաբաթը զարդարված է անմահ նահատակների անուններով և հուշերով: Նրանց և մյուս նվիրյալների սրտաբուխ զոհաբերությունն ու նվիրվածությունը  հաղթանակ պարգևեցին Իրանի ժողովրդին, իսկ նրանց  անարատ արյունը պատմության ճակատին  դրոշմեց Իսլամական Հանրապետության ճշմարտացիությունը»:

«Սա է նվիրյալների անձնազոհության  մեծ դասը՝ որտեղ սրտից բխող ջանքեր կան, այնտեղ հաղթանակ և պարծանք կա: Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա այս պատվավոր հիշատակը»,-ասված է մեծարգո առաջնորդի ուղերձում:

Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է.«Աստծո ողջույնը նահատակներին, բոլոր անձուրացներին ու նվիրյալներին և նրանց առաջնորդ իմամ Խոմեյնիին»: