Սեպտեմբեր 26, 2021 08:57 Asia/Tehran

Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը առաջին անգամ նվաճել է Ասիայի կանանց մրցությունների ուղեգիրը ՝ 11 մետրանոց հարվածներով հաղթելով Հորդանանին:

Ֆուտբոլի Իրանի և Հորդանանի կանանց ազգային հավաքականները հանդիպել են Ուզբեկստանի «Բունյոդկոր» մարզադաշտում՝  2022 թվականի Ասիայի առաջնության ընտրական փուլի երկրորդ և վերջին շաբաթվա շրջանակներում: Հորդանանի հավաքականի հետ խաղում, Մարիամ Իրանդուսթի թիմը հաղթել է 11 մետրանոցներ հարվածներով:

Հանդիպման 90 րոպեներն ավարտվել են գոլազուրկ ոչ -ոքիով , և հաշվի առնելով, որ երկու թիմերն էլ միավորների և խփած ու բաց թողած գնդակների քանակով հավասար էին, նրանցից մեկը կարող էր դուրս գալ եզրափակիչ փուլ:  Եվ տուգանայինները հարվածները որոշիչ դերակատարություն են ունեցել:

Վճռորոշ 11 մետրանոց հարվածների ժամանակ իրանցի ֆուտբոլիստուհիներին հաջողվել է հաղթել 4-2 հաշվով և ստանալ  Հնդկաստանում կայանալիք 2022 թվականի Ասիայի առաջնության ուղեգիր: Նրանք առաջին խաղում հինգ գոլով հաղթել էին Բանգլադեշի հավաքականին: Սա իրանցի կանանց առաջին  հաղթանակն  էր Ասիայի գավաթի խաղերի շրջանակներում: