Սեպտեմբեր 26, 2021 12:04 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարար. Թշնամուն չի հաջողվի զսպել Իրանի հակահրթիռային պաշտպանության հզորությունը

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն ասաց. «Թշնամիներին չի հաջողվել զսպել Իրանի պաշտպանական և ռազմական հզորությունը, հատկապես՝ հակահրթիռային պաշտպանության հզորությունը»:

Ըստ Pars Today Armenian-ի, Իրանի Պաշտպանության և աջակցության նախարար բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին, կիրակի օրը, Սրբազան պաշտպանության շաբաթվա կապակցությամբ կատարած գրառման մեջ նշել է. «Սադդամի բաասական ռեժիմի՝Իրանի Իսլամական Հանրապետություն ներխուժելուց 41 տարի անց, այսօր մենք կանգնած ենք պատմության մի կետում, երբ նույնիսկ գերտերությունները այս մաքուր երկիրը ներխուժելու չար գայթակղությունը ընդմիշտ մոռացել են»:

Բրիգադային գեներալ Ամիր Աշտիանին հավելել է. «Սրբազան պաշտպանությունում Իրանի Իսլամական Հանրապետության հաղթանակը ձեռքբերում էր, կամ այլ կերպ ասած՝ շատ կարևոր ուղերձ էր այն բոլոր երկրների համար, որոնք գուցե ագահությամբ էին նայում իսլամական Իրանին: Այն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի այնպիսի ռազմավարական ազգային, հայրենասիրական, իսլամական, կրոնական, և հեղափոխական պատմական անցյալ ունի, որ այն չի կարող հաղթահարվել կամ վերահսկվել նույնիսկ դատարկ ձեռքերով»:

Պաշտպանության նախարարը հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանունակության և ռազմական տեխնիկայի մատակարարման ու արտադրության առումով հասել է մի մակարդակի, որին նույնիսկ ամենալավատես գործընկերները չէին սպասում, էլ չենք ասում թշնամիներին, և սա այն ճանապարհն է, որը շարունակվելու է անդադար»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ