Սեպտեմբեր 27, 2021 09:08 Asia/Tehran

Իսլամական Իրանը սգում է աշխարհի շիաների երրորդ առաջնորդ՝ Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության քառասնօրյակի կապակցությամբ:

Հավատացյալները հավաքվել են Իրանի կրոնական վայրերում, ինչպես նաև Իրաքի Քարբալայում՝ սգալու իմամ Հոսեյնի և նրա ուղեկիցների նահատակության քառասնօրյակը: 

Սեպտեմբերի 27-ին  Քարբալայի անապատում աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ ուղեկիցներ նահատակության քառասնօրյակն է:

Հոսեյնական Արբաինի սգո արարողություններին մասնակցելու նպատակով, ամեն տարի, ողջ աշխարհից, այդ թվում՝ Իրանից  միլիոնավոր ուխտավորներ մեկնում են Իրաք:

Իրանի հավատացյալ ժողովուրդը, առողջապահական արձանագրությունների պահպանմամբ, երեկ գիշերվանից, բաց տարածքներում  մասնակցում է Արբաինի սգո արարողություններին

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունն Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի կապակցությամբ ցավակցություն է հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին, հատկապես շիաներին և մյուս ազատախոհներին: