Սեպտեմբեր 27, 2021 10:58 Asia/Tehran
  • Թբիլիսին պատրաստ է ընդլայնել Թեհրանի հետ երկկողմ համագործակցությունը

Իրանի ԱԳ նախարարին ուղղված ուղերձում, Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել է Թեհրանի հետ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու Թբիլիսիի պատրաստակամության մասին:

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին հղած ուղերձում, վերջինիս շնորհավորել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել՝ Իրանի խաղաղության, անվտանգության և բարգավաճման խթանման գործում:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների շահերը պաշտպանելու նպատակով, ԻԻՀ և Վրաստանի միջև հետագա համագործակցության համար նոր հնարավորություններ կստեղծվեն:

Իսկ Էստոնիայի արտգործնախարար Եվա Մարիա Լիմիտսն Իրանի արտաքին գործերի նախարար ընտրվելու կապակցությամբ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին հղած ուղերձում հույս է հայտնել, որ երկու երկրների արտգործնախարարների համագործակցությունը կընդլայնվի` երկկողմ հարաբերությունների ամրապնդման և կառուցողական համագործակցության նպատակով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ