Սեպտեմբեր 27, 2021 17:41 Asia/Tehran
  • Իրանը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել նպատակաուղղված և կողմնակալ զեկույցներով չվնասել կառուցողական գործընթացին

Արձագանքելով ՄԱԳԱՏԷ-ի գերատեսչի հրապարակած սխալ զեկույցին, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել նպատակաուղղված և կողմնակալ զեկույցներով չվնասել կառուցողական գործընթացին:

Նշելով, որ ի պատասխան  ՄԱԳԱՏէ-ի գերատեսուչ Ռաֆաել Գրոսսիի սխալ զեկույցի, նրան ուղղված նամակում, ներկայացվել է Իրանի բողոքը՝ այդ ոչ-կառուցողական քայլի դեմ, ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ եհրուզ Քեմալվանդին ասել է.«Ռաֆաել Գրոսսին և իր գործընկերները քաջատեղյակ են, որ համատեղ հայտարարության տեսքով ձեռք բերված համաձայնությունը չի ներառում Քարաջի համալիրի տեսահսկման սարքավորումները, քանի որ հուլիսին տեղի ունեցած դիվերսիայից հետո,  այդ օբյեկտում անվտանգության հետաքննություն  են անցկացվում»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է.«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի Թեհրան կատարած այցի ընթացքում, ինչպես նաև Վիեննայում կայացած ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակում Իրանը խնդրել է փոխել այս համալիրի տեսախցիկների հիշողության քարտերը, սակայն երկու դեպքում էլ Իրանի դիմումը մերժվել է:

 

Պիտակ