Հոկտեմբեր 02, 2021 10:02 Asia/Tehran
  • «Ֆաթեհան  է  Խեյբար» զորավարժությանը մասնակցում է Իրանի հյուսիս-արևմտյան շրջանի 15 գումարտակ

ԻԻՀ բանակի հյուսիսարևմտյան տարածաշրջանային բազայի հրամանատարը հայտարարել է. ««Ֆաթեհան է Խեյբար» զորավարժությանը մասնակցում է Իրանի հյուսիս-արևմտյան շրջանի 15 գումարտակ»

Բրիգադի գեներալ Ալի Հաջիլուն, ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Զորավարժություններին մասնակցում են Համադան, ղազվին, Զանջան գումարտակները, «Համզե Սեյեդ Ալ-Շոհադա» դիվիզիայի 21-րդ գումարտակը,  Ուրմիայի 64-րդ դիվիզիան, ինչպես նաև արագ արձագանքման բրիգադը և ինժեներական ու անօդաչու թռչող սարքավորումների ստորաբաժանումները»:

Բրիգադի գեներալ Հաջիլուն հավելել է. «Անցած շաբաթ, 48 ժամից պակաս ժամանակում, զորքը տեղափոխվել է ուսումնական տարածք»:

Նշելով, որ Իրանը հարևանների նկատմամբ որևէ հավակնություն չունի, բրիգադի գեներալ Հաջիլուն հավելել է. «Յուրաքանչյուր ոք, ով միջամտել է այս երկրի գործերին, բախվել է Իրանի Իսլամական Հանրապետության ուժերի պաշտպանությանը»:

Նշելով, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Սիոնիստական ​​ռեժիմը  անապահովություն և լարված վիճակ է ստեղծում  և ցանկանում է պառակտում  տարածել, Հաջիլուն հավելել է. «Իսլամը բարեկամության ու խաղաղության  կրոն է, իսկ Իսլամական Հանրապետության նպատակն ազգերի խաղաղությունը, անվտանգությունը և անդորրն է»:

Պիտակ