Հոկտեմբեր 03, 2021 17:37 Asia/Tehran

Իրանի Զինված ուժերի սպայական համալսարանների շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառման ժամանակ, անդրադառնալով երկրի հյուսիսարևմտյան հարևանների խնդիրներին, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Հյուսիս-արևմուտքում սահմանակից երկրների խնդիրների լուծման ելքն այդ երկրներ օտարերկրյա զինված ուժերի մուտքը կանխելն է»:

Ինչպես հաղորդում է մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքը,   այսօր, իմամ Հոսեյնի անվան սպայական համալսարանում կայացած  Զինված ուժերի սպայական համալսարանների ուսանողների ավարտական համատեղ հանդիսավոր միջոցառման ժամանակ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեին տեսակապի միջոցով հանդես է եկել ելույթով: Նա այս պանծալի ուժերին անվանել է.«Իրանի վեհ ժողովրդի և սիրելի ու հզոր հայրենիքի անվտանգության ամուր ամրոց»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է.«Տարածաշրջանում արտաքին միջամտությունը  տարաձայնությունների և վնասների պատճառ է հանդիսանում և բոլոր հարցերն ու միջադեպերը պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության: Տարածաշրջանի երկրները պետք է հետևեն  Իրանի հզորության ու տրամաբանության և  Իսլամական Հանրապետության  զինված ուժերի օրինակին»: 

Այաթոլլահ Խամենեին երկրի զարգացման համար անվտանգությունը համարել է  բոլոր  անհրաժեշտ աշխատանքների  հիմնական ենթակառուցվածքը և կարևորելով երկրի անվտանգության իրականացումն առանց օտարերկրացիներին ապավինելու, հավելել է.«Այս հարցը իհարկե սովորական է Իրանի ժողովրդի համար, սակայն տարբեր, նույնիսկ եվրոպական երկրները տառապում են այս հարցով»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով Եվրոպայի ու ԱՄՆ-ի վերջին վեճերին, ասել է.«Որոշ եվրոպացիներ, ԱՄՆ-ի քայլը համարել են հարված թիկունքից,  և նշել, որ Եվրոպան պետք է առանց ՆԱՏՕ-ին  և փաստորեն ԱՄՆ-ին ապավինելու, անկախ կերպով ապահովի իր անվտանգությունը»: 

 Մեծարգո առաջնորդը նշել է.«Երբ եվրոպական երկրներն ԱՄՆ-ին՝ մի երկրի որ դեմ չէ Եվրոպային, ապավինելու պատճառով,  կայուն անվտանգություն հաստատելու հարցում խնդիրներ են ունենում, այն երկրների վիճակը, որոնց զինված ուժերը գտնվում են ԱՄՆ-ի և մյուս օտար երկրների վերահսկողության տակ, արդեն պարզ է»:

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը օտարերկրացիներին ապավինելու միջոցով անվտանգություն ապահովելն  ուղղակի պատրանք է համարել, ասելով.«Նրանք, ովքեր տառապում են այս պատրանքով, շուտով ապտակ կստանան, քանի որ յուրաքանչյուր երկրի անվտանգությանը, պատերազմին կամ խաղաղությանն օտարերկրյա ուղղակի կամ անուղղակի միջամտությունը ողբերգական աղետ է»: 

Նշելով, որ ԱՄՆ-ի հոգևոր ու բարոյական ոգուց զուրկ և արդիական զենքերով հագեցած բանակի Աֆղանստանից դուրս գալը առերևույթ և ոչ իրական հզորության մի օրինակ է, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Ամերիկացիները 20 տարի առաջ զորաշարժ կատարեցին դեպի Աֆղանստան՝ թալիբներին կործանելու համար: Այդ երկարատև օկուպացիայի ընթացքում, ամերիկացիները մեծ ոճիրներ  գործեցին, մարդկային ու նյութական մեծ վնասներ պատճառեցին այդ երկրին, սակայն այդ ամենից հետո, իշխանությունը հանձնեցին թալիբներին ու դուրս եկան Աֆղանստանից, և այս փաստը բոլոր երկրների համար կարող է ուսանելի դաս լինել»:

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն ընդգծել է.«ԱՄՆ-ի և նմանատիպ  երկրների  բանակը ներկայացնող հոլիվուդյան  պատկերները միայն ցուցադրություն են, քանի որ նրանց իրական ինքնությունն այն է, որ երևաց Աֆղանստանում»:

Նշելով, որ Արևելյան Ասիայի ժողովուրդը ատում է ԱՄՆ-ի բանակին, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Ամենուր, որտեղ ամերիկացիները միջամտում են, նրանք արժանանում են ատելության»:

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն ընդգծել է.«Տարածաշրջանի շահերից է բխում, որ բոլոր երկրներն ունենան անկախ բանակ և ապավինեն  սեփական ժողովրդին»: 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է.«Տարածաշրջանի բանակները կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և չպետք է թույլ տան, որ օտարերկրյա բանակները հանուն իրենց շահերի  ռազմական միջամտություն կամ ներկայություն ունենան տարածաշրջանում»: