Հոկտեմբեր 06, 2021 19:22 Asia/Tehran
  • Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ. ի՞նչ են քննարկել

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձրացմանը։

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Թումանյանը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունների կողմից կիրականացվեն անհրաժեշտ բոլոր քայլերը Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար։

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սաֆարին, կարևորելով տնտեսական համագործակցության խորացումը, իր պատրաստակամությունն է հայտնել ընթացիկ տնտեսական ծրագրերի իրականացմանն աջակցության հարցում։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային առանցքի ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման հարցերին։

 

Պիտակ