Հոկտեմբեր 13, 2021 08:29 Asia/Tehran
  • Ամիր Աբդուլլահյան. Իրանը և Ադրբեջանը պետք է կանխեն հարաբերություններում թյուրիմացությունների առաջացումը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրները պետք է կանխեն հարաբերություններում թյուրիմացությունների առաջացումը, և շարունակել հարաբերությունների զարգացումը ճիշտ ուղղությամբ:

Iran Prss լրատվական գործակալության հաղորդմամբ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այս հեռախոսազրույցում ընդգծելով երկրների  անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար հարգելու  անհրաժեշտությունը, հավելել է, որ Թեհրանն ու Բաքուն միմյանց հետ երկարամյա հարաբերություններ ունեն:

Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Թեհրանն ակնկալում է, որ բեռնատարների տարանցման խնդիրը կլուծվի:

Անդրադառնալով երկու ժողովուրդների և երկրների հարաբերությունների խորությանն ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, որ Թեհրանը և Բաքուն չպետք է թշնամիներին հնարավորություն տան խաթարել երկու երկրների հարաբերությունները, և մտահոգությունները պետք է լուծվեն երկխոսության ու համագործակցության միջոցով:

Հեռախոսազրույցում, Ադրբեջանի ԱԳ նախարարը բարեկամական է անվանել իր երկրի հարաբերությունները Իրանի, հավելելով. «Բարեկամ երկրների հետ հարաբերություններն առաջնահերթություն են Ադրբեջանի համար»:

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է խնդիրները երկխոսության միջոցով,  հանգիստ ու անկեղծ մթնոլորտում լուծելու անհրաժեշտությունը և առաջարկել, որ երկու երկրների մաքսային ծառայողները քննարկեն  իրանական ապրանքների տարանցման խնդիրները լուծելու հարցը:

ԱՀ ԱԳ նախարարն ընդգծել է  բեռնատարների երկու իրանցի վարորդներին ազատ արձակելու անհրաժեշտությունը:

Հեռախոսազրույցում երկու երկրների արտգործնախարարները միմյանց հրավիրել են այցելել Թեհրան և Բաքու: