Հոկտեմբեր 14, 2021 08:12 Asia/Tehran

ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանման հրամանատարը հայտարարել է, որ «Վիլայաթի երկնքի պաշտպաններ 1400» զորավարժությունների ընթացքում, հրամանատարական կենտրոններում և վարժանքների կառավարման համար, կիրառվել են խելացի համակարգեր:

Բրիգադի գեներալ  Ռեզա Շաաբանը հայտարարել է. «Զորավարժության  ամենակարևոր կետերից է արհեստական ​​բանականության վրա հիմնված խելացի կառավարման համակարգի կիրառումը, ինչը այս վարժանքների ըթնացքում տեղի է ունենում առաջին անգամ: Խելացի կառավարման համակարգը արդյունավետ է գործում լայնածավալ սպառնալիքներին հակազդելու ժամանակ և կայացնելով որոշումներ, ՀՕՊ ուժերին օգնում է պատշաճ և ժամանակին արձագանքել սպառնալիքներին»:

Նա հավելել է. «Զորավարժոթյուններում չի կիրառվել դրսից բերված որևէ համակարգ: Մենք  օգտվել ենք տեղական արտադրության համակարգերից, որոնք կառուցված են ժամանակակից տեխնոլոգիայով և մենք իսլամական Իրանի պատվավոր ազգին  կարող ենք խոստանալ`ջախջախիչ պատասխան տալ երկրի սահմանների դեմ իրականացված ցանկացած ոտնձգության»: 

«Վիլայաթի երկնքի պաշտպաններ 1400» ՀՕՊ զորավարժությունները մեկնարկել են երեքշաբթի օրը՝ Իրանի կենտրոնական անապատում,  տեղակայն հրթիռների, ռադարների, հետախուզության, էլեկտրոնային պատերազմի, կապի համակարգերի և տեսողական վերահսկողության համակարգերի կիրառմամբ: