Հոկտեմբեր 14, 2021 08:52 Asia/Tehran
  • Իրանը չի հաստատել Ադրբեջանի կողմից ձերբակալված իրանցի երկու վարորդների ազատ արձակման մասին լուրը

Իրանի ԱԳՆ խոսնակը չի հաստատել Ադրբեջանում ձերբակալված իրանցի երկու վարորդների ազատ արձակման ամսին լուրը: Նա նշել է. «Երկու վարորդների վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են»:

Ադրբեջանում ձերբակալված իրանցի երկու վարորդների ազատ արձակման մասին լուրերի տարածվելուց  հետո,    Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ազատ արձակվածները բանտարկյալներ են, որոնք իրենց հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել են Իրան:

Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է. «Երկու բանտարկյալներից մեկը, որոնք պետք է տեղափոխվեն Իրան ՝ պատժի կրումը շարունակելու համար, նույնպես վարորդ է, և նրանք որևէ կապ չունեն  կալանքի տակ գտնվող երկու վարորդների հետ»:

Հարկ է նշել, որ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, երեքշաբթի օրը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, ընդգծելով բեռնատարների տարանցիկ ճանապարհի խնդրի լուծման անհրաժեշտությունը, նշել էր. «Երկու երկրները պետք է կանխեն իրենց հարաբերություններում թյուրիմացությունների առաջացումը շարունակեն  հարաբերությունները ճիշտ և զարգացող  ուղղությամբ»:

Հեռախոսազրույցում, Ջեյհուն Բայրամովն առաջարկել է, որերկու երկրների մաքսային ծառայողները քննարկեն  իրանական ապրանքների տարանցման խնդիրները լուծելու հարցը: Նա նաև նշել է իրանցի երկու վարորդներին աազատ արձակելու հարցին հետամուտ լինելու անհրաժեշտությունը: