Հոկտեմբեր 14, 2021 16:23 Asia/Tehran
  • Իրանի գլխավոր դատախազն այցելել է Հայաստանի Արմավիրի բանտ

Իրանի գլխավոր դատախազն այցելել է Հայաստանի Արմավիրի բանտ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Մոհամմեդ Ջաֆար Մոնթազերին  հինգշաբթի օրն այցելել է Արմավիրի բանտ, որտեղ պատասխանատուների հետ քննարկել է  իրանցի բանտարկյալների պայմանները:

Երևան կատարած եռօրյա պաշտոնական այցի ընթացքում, Մոնթազերին այսօր այցելել է Արմավիրի բանտ և մոտկից հանդիպել է իռանցի բանտարկյալների հետ` ծանոթանալով նրանց խնդիրներին:

Բանտում գտնվող իրանցի բանտարկյալների հետ զրուցելուց բացի, Իրանի  գլխավոր դատախազը քննարկել է բանտարկյալների խնդիրները և նրանց անհապաղ Իրան  տեղափոխելու շուրջ  բանակցել է բանտի ղեկավարության հետ:

Դատապարտյալների գործերի ընթացքի կրճատումը և դատավճիռների կայացումը Մոնթազերիի՝ Արմավիր բանտի   ղեկավարների հետ խորհրդակցության թեմաներից են:

Իրանի գլխավոր դատախազին ուղեկցել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոhուրին:

 

Պիտակ