Հոկտեմբեր 14, 2021 16:32 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի տեղակալն արձագանքել է Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններում զինված ուժերի անցկացրած զորավարժությունների վերաբերյալ որոշ արևմտյան լրատվամիջոցների հայտարարությանը:

Արձագանքելով որոշ արևմտյան լրատվամիջոցների այն հայտարարությանը, թե Իրանի զինված ուժերի զորավարժություններն անցկացվել են ի պատասխան Ադրբեջանի գործողություններին, ծովակալ Ալի Ֆադավին ասել է.«ԶԼՄ-ների  նման պնդումները չարաճճիություն են»:

Նա հավելել է.«Աշխարհի չարագործներից, ովքեր իսլամական հեղափոխության և Իսլամական Հանրապետության համակարգի թշնամիներն են, չպետք է  որևէ սպասելիք ունենալ»:

«Մենք բոլորս հարևան և մուսուլմանական երկրներ ենք և   մեկ ընտանիքի անդամներ, իսկ ընտանիքի ներսում կան խաղասեր երեխաներ և խաբված երեխաներ,  բայց նրանք մեկ ընտանիք են, և մեծ եղբոր դերը պարզ է»,ասել է ծովակալ Ֆադավին:

Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի «Խեյբարի նվաճողներ»  զորավարժությունն անցկացվել է 2021 թվականի հոկտեմբերի 1 -ին Իրանի հյուսիսարևմտյան շրջանում: