Հոկտեմբեր 15, 2021 11:39 Asia/Tehran

Իրանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի քաղաքական ու գաղափարական գրասենյակի պատասխանատուն ասել է.«Իրանի զինված ուժերի զորավարժությունների անցկացման նպատակն է տարածաշրջանում հուսադրել բարեկամ երկրներին ու նախազգուշացնել թշնամիներին»:

Իրանի ԶՈՒ  գերագույն գլխավոր հրամանատարի քաղաքական ու գաղափարական գրասենյակի պատասխանատու Հոջաթոլէսլամ  Ալի Սաիդին, անդրադառնալով երկրի կենտրոնական ու հյուսիս արևմտյան սահմաններին, հև մասնավորապես՝ «Վիլայեթի երկինք 1400» վարժանքների անցկացման նպատակներին, ասել է .«Այս զորավարժությունների անցկացումը թշնամիներին նախազգուշացնում է, որ եթե թեկուզ չնչին նկրտումներ ունենան Իրանի տարածքների նկատմամբ, կառճակատվեն մեր կանխարգելիչ ուժի հետ»:

Այն մասին, որ Իրանի կենտրոնական և հյուսիս արևմտյան շրջաններում անցկացված զորավարժությունների որքանով է կապվում իրանի հարևանությամբ առկա մատահրավերների հետ Իրանի գլխավոր գերագույն հրամանատարի քաղաքական ու գաղափարական գրասենյակի պատասխանատուն ասել է.«Մենք բոլոր սահմաններում պետք է պատրաստ լինենք, այս քայլերն ու զորավարժանքները երկրի անկախության ու տարածքային ամբողջականության պաշտպանների պատրաստվածության համար է»:

Պիտակ