Հոկտեմբեր 15, 2021 17:29 Asia/Tehran
  • Սեյրան Օհանյան. Իրանի հնարավորություններն անհամեմատելի են  Ադրբեջանի  հնարավորությունների հետ

Հայաստանի պաշտպանության նախկին նախարարն անդրադառնալով Ադրբեջանի անկախության պատմությանը և Իրանի հնագույն պատմությանն ու իրանցիների հավաքական կամքին, նշել է, որ երկու երկրներն իրենց հնարավորություններով ոչ մի կերպ համեմատելի չեն.

Ըստ «Ֆարս7 լրատվական գործակալության հաղորդման, Սեյրան Օհանյանը, ով ներկայումս ՀՀ Ազգային ժողովում ընդդիմության առաջնորդն է, հայկական լրատվական կայքերից մեկին  տված հարցազրույցում ասել է. «Երբ դուք գնահատում եք երկրի հզորությունը,  շատ կարևոր է ոչ միայն ուժի գործոնների քանակական ինդեքսը, այլև այդ երկրի ժողովրդի հավաքական կամքը»:

Անդրադառնալով Իրանի հնագույն պատմությանն Օհանյանն ընդգծել է. «Չեմ կարծում, որ Իրանին կարելի է համեմատել  մի  երկրի հետ, որը հիմնադրվել է 1918 թվականին»:

Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը նշել է, որ չնայած Թեհրանն ու Բաքուն ավանդաբար ջերմ հարաբերություններ են ունեցել, սակայն օտարերկրյա գործակալների կողմից Ադրբեջանի իշխանություններին հրահրելու հետևանքով Բաքվի հնչեցրած  վերջին հայտարարությունները որոշակի խնդիրներ են առաջացրել, ինչի արդյուքնում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և քննարկել վերջին իրադարձությունները:

Պիտակ