Հոկտեմբեր 16, 2021 10:53 Asia/Tehran

ԻԻՀ բանակի ԱԹՍ-ների խմնբի հրամանատարը հայտարարել է. «Իրանական ԱԹՍ-ի ամենամեծ առավելությունը տեղական արտադրության լինելն է»:

Երկրորդ բրիգադի գեներալ Շահրամ Հասաննեժադը նշել է. «Անօդաչու թռչող սարքերի օգտագործման գաղափարը համապատասխանում էր Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հրամաններին»:

Նա հավելել է. «Տարիներ առաջ, սահմանների մոտ ու երկրի տարածքում զինված ուժերի զորավարժություններում հետախուզության և վերահսկողության կարիքներն ու պահանջները ձևավորեցին նոր մտածելակերպ: Այն ժամանակ ԱԹՍ-ները կիրառվումէ ին  միայն հետախուզության և վերահսկողության համար»:

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, ԻԻՀ բանակի ԱԹՍ խմբի հրամանատարն ասել է. «Հանցագործների   պատժամիջոցներն ու առավելագույն ճնշման քաղաքականությունն արդյուքն չունեցան, և այսօր մենք շատ լավ պայմաններ ունենք անօդաչու թռչող սարքերի ոլորտում,  և բացի  հետախուզական և հսկող անօդաչու թռչող սարքերից ունենք նաև այլ տեսակի ԱԹՍ-ներ»::

Բրիգադի գեներալ Հասաննեժադը հայտարարել է. «Այսօր ցամաքային ուժերի մարտավարությունն անցել է զուտ պաշտպանական ռազմավարությունից և ունի  հարձակողական հայացք»: