Հոկտեմբեր 16, 2021 15:58 Asia/Tehran
  • Անդամակցելով ՇՀԿ-ին, Իրանը կարող է շրջանցել պատժամիջոցները

Իրանի Իսլամական խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի նախագահն ասել է.«Եթե ՇՀԿ-ի շրջանակում ձևավորվի ​​էներգետիկ ակումբը, Իրանի տնտեսական փոխանակումների համար ստեղծված արժութային խնդիրները և պատժամիջոցների հետ կապված շատ մտահոգություններ կլուծվեն»:

Աբդուլ Ալի Ռահիմի Մոզաֆարին նշել է.«ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունն կարող է էներգետիկ խոշոր իրադարձություն լինել, քանի որ նավթի ու գազի ոլորտի խոշորագույն սպառողներն ու արտադրողները համախմբվում են: Նրանք կարող են միասին էներգիայի փոխանակումներ անել, և արդյունքում, կլուծվեն պատժամիջոցներից շատերի հետ կապված հարցերը»:

Ռահիմի Մոզաֆարին հավելել է. «Անկասկած, Վաշինգտոնը և Արևմուտքը գոհ չեն լինի այս համաձայնությունից, քանի որ դա կարող է խախտել էներգիայի ոլորտում նրանց հավասարումները և փաստորեն, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, աշխարհի բնակչության մեկ քառորդով և աշխարհի էներգետիկ պաշարների 50 տոկոսով, կարող է շատ բարձր ազդեցություն ունենալ էներգետիկ դիվանագիտության և էներգետիկ փոխանակումների վրա»:

Նշելով, որ եթե այս ակումբը ստեղծվի, Իրանի տնտեսական փոխանակումների արժութային խնդիրները կլուծվեն, նա հավելել է. «Կարծես թե այս ակումբի ձևավորման ընթացքում համաշխարհային  էներգետիկ ոլորտի հիքմերն ամբողջությամբ դուրս կգան Արևմուտքի վերահսկողութունից, և զգալիորեն կնվազի  այդ ուղղությամբ ԱՄՆ -ի համաշխարհային ազդեցությունը»: