Հոկտեմբեր 16, 2021 17:49 Asia/Tehran
  • Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Շոյգուի հետ կքննարկի տարածաշրջանային զարգացումները

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամադ Բաղերին, գլխավորելով բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը, կայցելի Ռուսաստան:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը

Այցի նպատակը ռուսական կողմի հետո երկկողմ համագործակցության զարգացումն է:

Մոհամադ Բաքերին Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպմանն ակնկալվում է քննարկել երկկողմ պաշտպանական ու ռազմական հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանային ու միջազգային զարգացումները:

araratnews.am

Պիտակ