Հոկտեմբեր 16, 2021 18:23 Asia/Tehran
  •  Իրանի ռազմածովային ուժերի գործողություններն ընդլայնվել են

Իրանի նավահանգիստների և ծովային կազմակերպության ծովային հարցերով տեղակալը հայտարարել է երկրի ռազմածովային ուժերի գործողությունների ընդլայնման մասին:

Իրանի նավահանգիստների և ծովային կազմակերպության հաղորդման համաձայն՝ նավահանգիստների և ծովային կազմակերպության ծովային հարցերով տեղակալ Ջալիլ Էսլամին ասել է.«Չնայած պատժամիջոցներին և կորոնավիրուսի պանդեմիային, կազմակերպությունը փայլել է երկրի ծովային տրանսպորտի ու նավահանգիստների գործունեության կայունացման առումով»:

Նավահանգիստների և ծովային կազմակերպության ծովային հարցերով տեղակալը նշել է.«Ազգային և միջազգային պահանջների շրջանակում, օտարերկրյա դրոշակներ կրող նավերի ժամանակին ստուգումը, նավաշինության և վերանորոգման արդյունաբերության մոնիթորինգի մեխանիզմի նախագծումն ու իրագործումը և   սպասարկող նավերի վառելիքի մատակարարկման կառավարումը, ծովային գործողությունների ոլորտում իրականացված քայլերից են»:

Էսլամին նաև հայտարարել է նավարկելի գետերի ու ծովերի  պաշտպանության մասին օրենքի թարմացման և երկրի ջրերում ծովային հաղորդակցության ամբողջական լուսաբանման մասին: