Հոկտեմբեր 16, 2021 18:26 Asia/Tehran
  • Ադենի ծոցում հետ է մղվել  իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումը

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է Ադենի ծոցում իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումը հետ մղելու մասին:

Ծովակալ Շահրամ Իրանին, «Խաբար» ալիքին տված հարցազրույցում, ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության Ալբորզը ռազմանավը երեքծաբթի օրը Ադանի ծոցում ուղեկցում էր երկու տանկերների, որոնց փորձում էին մոտենալ  ծովահենների հինգ  նավակներ»:

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտնել է, որ ժամանակին ձեռնարկված գործողությունների շնորհիվ,  կոմանդոական խմբերի ներգրավմամբ և ծովահենների ուղղությամբ կրակ բացելու արդյունքում,  ծովահենները հեռացել են տարածքից: 

Նա ընդգծել է, որ ցանկացած սպառնալիք, որը նպատակ ունենա խաթարել ծովում տրանսպորտային անվտանգությունը, կստանա խիստ պատասխան: