Հոկտեմբեր 16, 2021 18:28 Asia/Tehran
  • Իրան-Հայաստան նոր տարանցիկ ճանապարհ, երթևեկության ու  տարանցիկ ճանապարհների դիվերսիֆիակցում

Անդրադառնալով Իրան-Հայաստան տարանցիկ ճանապարհների գործարկմանը, Վրաստանում Իրանի նախկին դեսպանն ասել է.«Տրանսպորտի, փոխադրումների և երթևեկության ճանապարհների դիվերսիֆիկացիան շատ կարևոր է երկրների համար»:

«Միզան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Սեյեդ Ջավադ Ղավամ Շահիդին, անդրադառնալով Իրան-Հայաստան տարանցիկ ճանապարհի հնարավորություններին, ասել է.«Մենք ունենք մի քանի միջազգային միջանցք. Արևելք - Արևմուտք և Հյուսիս - Հարավ: Հյուսիս-հարավ հանգույցում մենք ունենք հյուսիս-հարավ միջանցքը և Պարսից ծոց-Սև ծով միջանցքը, որոնք որոշ կետերում  համընկնում են, և որոնց որոշ հատվածներն ունեն տարբեր ուղիներ»:

Ղավամ Շահիդին հավելել է.«Ներկայումս նախատեսված է  նոր ճանապարհ գործարկել Իրանի սահմանից մինչև Երևան, և Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հայաստանի օգնությամբ, արագորեն կասֆալտապատի այս ճանապարհը, որպեսզի հյուսիս-հարավ միջանցքը կարողանա ունենալ այլընտրանք և չանցնի բացառապես մեկ ճանապարհով: Փաստորեն Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը կկարողանան  օգտվել այս ճանապարհից:  Տրանսպորտի,  փոխադրումների  և երթևեկության ճանապարհների դիվերսիֆիկացիան շատ կարևոր է երկրների համար»:

«Մեր կարծիքով, կարևոր է, որ Ադրբեջանում և Հայաստանում երկու միացման կետերը հնարավորություն ստեղծեն  մեր բեռնատարների անցման համար»,- եզրափակել է Վրաստանում Իրանի նախկին դեսպանը: