Հոկտեմբեր 17, 2021 18:08 Asia/Tehran
  • Հարևան երկրների հետ Իրանի առևտրի ծավալը աճել է  52 տոկոսով

Իրանի մաքսային ծառայության խոսնակը հայտնել է հարևան երկրների հետ Իրանի առևտրի 52 տոկոս աճի մասին:

Իրանի մաքսային ծառայության խոսնակ Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին ասել է.«Վերջին վեց ամիսների ընթացքում 15 հարևան երկրների հետ Իրանի 22 միլիարդ 588 միլիոն 11 հազար 53 դոլարի արժողությամբ  առևտուրը կազմել էր   47 միլիոն 222 հազար 768 տոննա ապրանք, ինչը կազմում է իրանական 1400 թվականի առաջին վեց ամիսների ընդհանուր առևտրի արժեքի 50 և քաշի 60 տոկոսը»:  

Իրանի մաքսային ծառայության խոսնակը հավելել է.«Իրանի արտահանումներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ քաշի առումով 33, արժեքի առումով՝ 41 տոկոս աճ է արձանագրել»:

Իրանի մաքսային ծառայության խոսնակը  նաև հայտնել է Սաուդյան Արաբիայի՝ Իրանի արտահանման ուղղություններ վերադառնալու մասին:

Որպես մի երկիր, որը գտնվում է Ասիա մայրցամաքում և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, Իրանն ունի ցամաքային սահմաններ Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և Իրաքի հետ, և ծովային սահմաններ ունի  Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, ԱՄԷ -ի, Կատարի, Բահրեյնի, Օմանի, Սաուդյան Արաբիայի  և Քուվեյթի հետ, որոնց հետ առևտրի ծավալները մեծացնելով կարող է օգտվել հարևանության առավելություններից:

Պիտակ