Հոկտեմբեր 18, 2021 07:56 Asia/Tehran

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է. «Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն աճելու է»:

Կկիրակի օրը Մոսկվայի օդանավակայանում ԻՌՆԱ-ի թղթակցի հետ ճեպազրույցում,  գեներալ -մայոր Մոհամադ Բաղերին նշել է. «Իրանի 13 -րդ կառավարության «հայացք՝դեպի Արևելք» քաղաքականության շրջանակում,  Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն աճելու է»:

Նա հավելել է. «Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում Արևելքի և Ասիայի երկրներին, և հենց այդ ժամանակ տեղի ունեցավ Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը»:

ԶՈՒ ԳՇ պետը  նշել է,, որ Իրանի և Ռուսաստանի զինված ուժերի համագործակցությունն առաջիկայում կզարգանա:

Գեներալ Բաղերին Մոսկվա է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական հրավերով, գլխավորելով բարձրաստիճան ռազմական պատվիրակություն: