Հոկտեմբեր 18, 2021 10:46 Asia/Tehran
  • Իրանում և Հայաստանում կստեղծվի Արաքս գետի աղտոտվածությունն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով

Իրանի գլխավոր դատախազը հայտարարել է Իրանում և Հայաստանում Արաքս գետի աղտոտվածությունը հետաքննող հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին:

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Իրանի պետական ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը (IRIB)  տված հարցազրույցում, Հայաստանի տարածքում Արաքս  գետի ջրի աղտոտման մասին ասել է. «Հայաստան կատարած իմ վերջին այցի ընթացքում ամենակարևոր հարցերից մեկը Արաքս գետի աղտոտվածությունն էր, որը ես քննարկեցի այս երկրի պաշտոնյաների հետ»:

Մոնթազերին հավելել է. «Հանդիպումների ժամանակ որոշվեց ստեղծել հատուկ եռահանձնաժողով, որն ուսումնասիրելու է Իրանում և Հայաստանում Արաքսի աղտոտվածությունը»:

Իրանի գլխավոր դատախազն ասել է. «Արաքս գետի հարցը կարևոր է երկու երկրների համար և մենք վճռական ենք այս խնդիրը հետապնդելու մինչև ցանկալի արդյունքին հասնելու համար»:

 Արաքսը  ջրառատ գետի անուն է, որը սկիզբ է առնում Թուրքիայի Անատոլիայի շրջանի  Բինգո լեռներից: Այս գետի երկարությունը 1072 կմ է: Արաքս գետը վերջին տարիներին աղտոտվել է Հայաստանի տարածքում գոտը լցվող կեղտաջրերի հետևանքով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ