Հոկտեմբեր 18, 2021 16:24 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. <<Տարածաշրջանի երկրները պետք է ավելի զգույշ լինեն իրենց երկրում Սիոնիստական ​​ռեժիմի ներկայության նկատմամբ>>:

Երկուշաբթի օրը Սաիդ Խաթիբզադեն լրագրողների հետ իր ամենշաբաթյա հանդիպմանը, ի պատասխան «Իրան Փրես»-ի լրագրողի այն հարցին, թե ինչպիսի՞ն է Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում Ադրբեջանի Հանրապետության վերջին զորավարժությունները, բնական է համարվում ցանկացած երկրում, ասել է.«Անկախ զորավարժությունների խնդրից, տարածաշրջանի բոլոր երկրները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն անապահովության նկատմամբ, որը բխում է տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի ոչ լեգիտիմ ներկայությունից»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի էությունը արյան, բռնության և ահաբեկչության մեջ է, հավելելով. «Մենք մեր բարեկամ հարևաններին և տարբեր ուղիներով ընդգծեցինք, որ Թեհրանը չի հանդուրժում Սիոնիստական ​​ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ»:

Խաթիբզադեն նաև ընդգծել է, որ Իրանը երբեք նախապայման չի դրել ԱՄՆ -ի առջև, քանի որ ԱՄՆ -ը ՀԳՀԾ-ի անդամ չէ հստակեցրել է.«Մինչ օրս բոլոր բանակցություները ՝  ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի ամբողջական վերադարձն ապահովելու և նրա հանձնառություննեռը կատարելու և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներն չեղարկելու համար ապարդյուն են անցել»:

 

 

 

Պիտակ