Հոկտեմբեր 18, 2021 17:41 Asia/Tehran
  • Իրան-Ռուսաստան ռազմա-պաշտպանական համագործակցությունն ընդլայնվում է

ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Մոհամմեդ Բաղերին մեկնել է Մոսկվա:

Երկուշաբթի օրը, Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը իրանական հաստատությունների փորձագետների և ղեկավարների հետ հանդիպմանը, ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Մոհամմեդ Բաղերին նշել է, որ երկրների, հատկապես Ռուսաստանի և հարևան այլ երկրների հետ ամուր հարաբերություններ ունենալու համար ուղեքարտեզ է հարկավոր և հաշվի առնելով Ռուսաստանի հետ ռազմա-պաշտպանական հարթությունում համագործակցության տարբեր կարողությունները, այդ ոլորտներում երկու երկրի հարաբերություններն ու համագործակցությունները կավելանան:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, անդրադառնալով Ռուսաստանից կործանիչների, ուսումնական ինքնաթիռների և մարտական ​​ուղղաթիռների գնման պայմանագրերին, ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասել է.«Այս համաձայնագրերը կնքվեցին Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացումից հետո, և այս ուղևորության ընթացքում մենք կքննարկենք դրանց իրականացումը»:

Անդրադառնալով տարբեր ոլորտներում Իրանի արձանագրած հաջողություններին, գեներալ Բաղերին ասել է.«Ինչպես զինված ուժերը կարողացան հաջողության հասնել պատժամիջոցների պայմաններում և ստեղծեցին զենքի և ռազմական ու պաշտպանական սարքավորումների տարբեր տեսակներ, այնպես էլ երկրի այլ հատվածները պետք է հետևեն այդ օրինակին և ենթադրեն, որ պատժամիջոցները երբեք չեն վերացվի»:

Պիտակ