Հոկտեմբեր 19, 2021 10:46 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկել է իսլամական միասնության միջազգային համագումարը

Թեհրանում մեկնարկել է 35-րդ իսլամական միասնության միջազգային համագումարը՝ իսլամական միասնություն, խաղաղություն և պառակտումից խուսափելու կարգախոսով:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, 35-րդ իսլամական միասնության միջազգային համագումարը մեկնարկել է ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի ելույթով:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, առողջապահական արձանագրությունների պահպանմամբ, հնգօրյա  համագումարին ներկա և առցանց ձևաչափով մասնակցում են հյուրեր Իրանից և 39 երկրներից: