Հոկտեմբեր 19, 2021 12:05 Asia/Tehran
  • Գեներալ Բաղերի. Իրան-Ռուսաստան հարաբերություններն ընդլայնվում են

Ռուսաստան-24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Իրանի ԶՈՒ ԳՇ պետ, բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերին ասել է.«Հանդիպումների ընթացքում արդյունավետ քննարկումներ ունեցանքեկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև կործանիչների, մարտական ​​ուղղաթիռների և ռազմաուսումնական ինքնաթիռների գնման պայմանագրի իրականացման, փորձի փոխանակման և ուժերի վերապատրաստման շուրջ»:

Անդրադառնալով ՌԴ ԶՈ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հետ նախորդ  օրը ունեցած կառուցողական բանակցություններին, գեներալ Բաղերին ասել է.«Մասնավորապես, քննարկվեցին Սիրիայում երկու երկրների միջև համագործակցության շարունակումը և ահաբեկչության դեմ պայքարն այդ երկրում լիարժեք անվտանգությունը վերականգնելու նպատակով: Քննարկվեցին նաև Աֆղանստանի հարցը և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, որոնց վերաբերյալ Իրանն ու Ռուսաստանը  մոտ տեսակետեր ունեն»:

Իրանի ԶՈՒ ԳՇ պետն ասել է.«Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները խորանում և ամրապնդվում են բոլոր ոլորտներում, իսկ ռազմական և պաշտպանական ոլորտներում երկկողմ հարաբերություններում տիրում են շատ լավ պայմաններ»: