Հոկտեմբեր 19, 2021 12:24 Asia/Tehran

ԻԻՀ նախագահ՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Իսլամական դավանանքների մերձեցումը ռազմավարական քայլ է իսլամական աշխարհում, և դա կարևորվել է հոգելույս Իմամ Խոմեյնիի և իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն,   իսլամական միասնության 35-րդ միջազգային համագումարի բացման հանդիսությանն ունեցած ելույթում, բարձր գնահատելով միջոցման կազմակերպիչների նախաձեռնությունը, Սեյեդ Էբրահիմ Ռայիսինմեծարել է այդ կառույցի հիմնադիր՝ Այաթոլլահ Թասխիրիի և նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը՝ մուսուլման ժողովուրդների միջև միասնություն ստեղծելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար:

Նա ասել է.«Երբ ձևավորվեց ԻԼԻՊ-ը, ոմանք այդ խմբավորմանը ճիշտ չընկալեցին: Այդ ժամանակ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հայտարարեց, որ ԻԼԻՊ-ականները նման են սիոնիստներին: Մուսուլմանները չեն կարող այդպիսի ոճրագործություններ կատարել և արյուն հեղել և պարզվեց, որ նրանք ամերիկյան ու սիոնիստական ծագում ունեն»:

ԻԻՀ նախագահն ասել է.«Այսօր այս դավադրության ականատեսն ենք նաև Աֆղանստանում և Լիբանանում, իսկ երեկ՝ Իրաքում Իրաքում ու Սիրիայում: Այս դավադրության ընկալումը շատ կարևոր է և մուսուլման հոգևորականների լուսաբանումը անձեռնմխելի է դարձնելու մուսուլման երիտասարդնրին»:

 

Պիտակ