Հոկտեմբեր 19, 2021 16:48 Asia/Tehran
  • ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Գերտերությունները բացահայտորեն նահանջում են  տարածաշրջանից

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը նշել է, որ գերտերությունները բացահայտորեն նահանջում են տարածաշրջանից, հավելելով. «Մենք շատ լավ ենք տեսնում թշնամու կրած պարտությունը»:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Քերմանի  նահատակների գերեզմանատուն կատարած այցի շրջանակում, խոսելով Աֆղանստանից ԱՄՆ-ի փախուստի մասին, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է.«Այս օրերին Աֆղանստանից ԱՄՆ-ի նահանջի, վերջին ամիսներին Իրաքում այդ երկրի ներկայության, իսկ Լիբանանի վտանգավոր նախագծում պարտության ականատեսն ենք: Տեսնում ենք նաև  Սիրիայի ճակատում , հակաիրանական պատժամիջոցների և մեր համակարգի քաղաքական ու թշնամական շրջափակման  հարցում թշնամու հետապնդած նպատակների ձախողումը»:

Նա ասել է.«Այս ուղին, այն ուղին է,որ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նման մեծ հրամանատարների նահատակությամբ ոչ միայն չի կասեցվելու, այլ ավելի մեծ եռանդով է  շարունակվելու նրա հետևորդների կողմից»: