Հոկտեմբեր 19, 2021 17:56 Asia/Tehran
  • Հանդիպել են ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետի և Ռուսաստանի պաշտպանության նախարարը

Երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին և Ռուսաստանի ՊՆ Սերգեյ Շոյգուն ընդգծել են երկու երկրների միջև ռազմական-պաշտպանական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հանդիպման ժամանակ, իրանցի և ռուս պաշտոնյաները նշել են, որ երկու երկրների հարաբերությունների մակարդակը, հատկապես ռազմական ոլորտում,լավ է և կարևորել են համագործակցության ամրապնդումը:

Հանդիպումը, որին հաջորդել են գեներալ Բաղերիի հանդիպումները Ռուսաստանի ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների հետ,  կողմերը շահագրգռվածություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում զարգացնել հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում ոկղմերը  քննարկել են Ռուսաստանի և Իրանի զինված ուժերի համագործակցությունը և  ստորագրվելիք համաձայնագիրը: Երեկ կայացել է նաև գեներալ Բաղերիի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հանդիպումը: