Հոկտեմբեր 20, 2021 07:54 Asia/Tehran
  • Ղարիբաբադին դիմել է Իրաքի արդարադատության նախարարին. Գեներալ Սոլեյմանիի սպանության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն

Իրանի դատական ​​իշխանության աշխատակազմի ղեկավարի տեղակալ և Մարդու իրավունքների շտաբի քարտուղարը, Իրաքի արդարադատության նախարարի հետ հանդիպմանն ընդգծեց, որ գեներալՍոլեյմանիի սպանության մեղավորները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն հնարավորինս շուտ:

Թվիթերում արած գրառման մեջ, անդրադառնալով հանդիպպմանը, Ղարբաբադին գրել է. «Իրաքի արդարադատության նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել եմ, որ անհրաժեշտ է արագացնել նահատակ Սոլեյմանիի և նրա համախոհների սպանության հեղինակների և կատարողների հայտնաբերման ու պատասխանատվության կանչելուն ուղղված ջանքերը, ինչպես նաև հրավիրել համատեղ քննչական կոմիտեի առաջին նիստը»:

Նա հավելել է. «Մենք քննարկեցինք նաև երկկողմ իրավական, դատական ​​և մարդու իրավունքների ոլորտներում հարաբերությունների վիճակը, և քաղաքացիների խնդիրներին անդրադառնալու անհրաժեշտությունը»:

Ավելի վաղ, Քազեմ Ղարիբաբադին զբաղեցնում էր Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում  Իրանի ներկայացուցչի և դեսպանի պաշտոնը: Լիազորությունների ավարտից հետո, վերջերս նա  նշանակվել է Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար:

Պիտակ