Հոկտեմբեր 20, 2021 08:01 Asia/Tehran
  • Թախթռավանչի. Իսրայելի ռեժիմի հանցագործությունները չպետք է անպատիժ մնան

ՄԱԿ -ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմը պետք է պատասխանատվության ենթարկվի Պաղեստինի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի միջազգային նորմերի խախտումների համար, և որ նման հանցագործությունները չպետք է անպատիժ մնան:

 Մաջիդ Թախթռավանչին երեքշաբթի օրը կայացած Արևմտյան Ասիայի իրավիճակի քննարկմանը նվիրված  ԱԽ նիստում հայտարարել է. «Պաղեստինի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը մտահոգիչ է: Այս իրավիճակի շարունակությունը մտահոգում է միջազգային հանրությանը»:

Նա հավելել է. «Իսրայելի ռեժիմը  շարունակում է տարածաշրջանում ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները, սպառնալով տարածաշրջանի երկրների, ներառյալ՝ Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և բացահայտորեն սպառնալով ուժ կիրառել ՄԱԿ -ի անդամ երկրների ինքնիշխանության դեմ»:

Անդրադարձավ Իրանի միջուկային ծրագրի խնդրին Թախթռավանչին նշել է. «Իսրայելի հայտարարություններն Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ , որի խաղաղ բնույթը բազմիցս հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի  կողմից, անհեթեթ է և անհիմն»:

Նրա խոսքով. «Ակնհայտ է, որ Իսրայելի ռեժիմի նպատակն է այս անհիմն մեղադրանքների մեջ թաքցնել այն վտանգը, որ իր միջուկային զենքը ներկայացնում է տարածաշրջանի  և միջազգային հանրության համար»:

Պիտակ