Հոկտեմբեր 20, 2021 08:10 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը միշտ ողջունել է Իրաքի կայունությունը

ԻԻՀ ԱԳ նախարարը Իրաքի նախկին վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել է. «Թեհրանը միշտ ողջունել է Իրաքի խաղաղությունն ու կայունությունը և կառուցողական դերը տարածաշրջանային հարաբերություններում: Իրանը հարգում է քաղաքական որոշումներում Իրաքի ժողովրդի կամքը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի օրն Իրաքի նախկին վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ հանդիպման ժամանակ,  նշելով, որ երկու երկրները  հնագույն ընկերներ ու եղբայրներ են, հավելել է. «Թեհրանի և Բաղդադի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և ժողովրդական հարաբերությունների ներուժը կարող է աճել»:

Իրանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Աբդուլ Մահդիի և նրա կառավարության գործողությունները՝  երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ և ընդգծել է Իրաքի կառավարության հետ հարաբերությունները զարգացնելու Իրանի վճռականությունը:

Հանդիպմանն Աբդուլ Մահդին  նշել է Իրանի և Իրաքի միջև տարբեր բնագավառներում առկա բազմաթիվ ընդհանրությունները, նշելով, որ դրանք նպաստում են երկու երկրների կառավարությունների և ժողովուրդների մերձեցմանը»:

Պիտակ