Հոկտեմբեր 20, 2021 11:49 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերը վարժանքներ կանցկացնեն

ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերը կանցկացնեն «Վիլայաթի ֆիդայիներ» կոդային անվանմամբ զորավարժությունները:

Զորավարժությունները, որ մեկնարկելու են հինգշաբթի օրը,  առաջին անգամ ապակենտրոնացված կարգով կանցկացվեն Նահաջայի բոլոր հենակետերից,  Սպահանի Շահիդ Բաբաիի ավիաբազայի, Թավրիզի Շահիդ Ֆաքուրիի, Դեզֆուլի Վահդաթիի, Բանդար Աբասի Շահիդ Աբդոլքարիմիի և Բուշերի Շահիդ Յասինիի  ավիաբազաներից:

Բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Համիդ Վահեդի, զորավարժությունների ամսին ասել է. «Այս փուլում, տասնյակ կործանիչներ, ռմբակոծիչներ, ծանր և կիսածանր տրանսպորտ, վառելիք, հետախուզություն և հետախուզություն, օդային պարեկություն իրականացնող օդանավեր և անօդաչու թռչող սարքեր, մեկ օրվա ընթացքում, կիրականացնեն  զորավարժությունների հիմնական և գործառնական փուլերի գործողությունները»:

Բանակի օդուժի հրամանատարն ընդգծել է. «Այս վարժանքների ընթացքում ներգրավվելու են  բոլոր տեսակի տեղական և արդիականացված համակարգեր և զենքեր, ներառյալ՝ ծանր և կիսածանր խելացի ռումբեր, տարբեր տեսակի լազերային, հեռուստատեսային, ջերմային, ռադիոտեղորոշիչ հրթիռներ, տարբեր տեսակի հրթիռներ և ռումբեր»: