Հոկտեմբեր 20, 2021 16:49 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է.«Իրան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են խորացման ու ամրապնդման ճանապարհին»:

«Ռոսիա 24» լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ռուս զինվորական պաշտոնյաների հետ  խորհրդակցության մասին ասել է.«Շատ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել երկկողմ հարցերի, այդ թվում կործանիչներ,մարտական ​​ուղղաթիռներ և ուսումնական ինքնաթիռներ գնելու մասին պայմանագիրն իրագործելու, փորձերը փոխանակելու և  զինված ուժերի ուսուցման շուրջ»:

Անդրադառնալով ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ ունեցած կառուցողական բանակցություններին, գեներալ-մայոր Բաղերին հավելել է.«Այս  բանակցությունների ընթացքում մասնավորապես, քննարկեցինք Սիրիայում Իրան-Ռուսաստան համագործակցության շարունակումը և ահաբեկչության վերացումը՝ Սիրիայում լիարժեք անվտանգություն վերականգնելու նպատակով, քննարկեցինք Աֆղանստանի հարցը և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, որոնց վերաբերյալ Իրանն ու Ռուսաստանը  մոտ տեսակետ ունեն»: