Հոկտեմբեր 20, 2021 17:14 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Բաղերին այցելել է  Կրոնշտադտ կղզի, որտեղ ծանոթացել է Ռուսաստանի ծովուժի  գործունեությանը

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Կրոնշտադտ կղզի, որտեղ ծանոթացել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի գործունեությանը:

ԻԻՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին չորեքշաբթի օրը  Կրոնշտադտ կղզում  այցելել է Ռուսաստանի բանակի ծովուժի Պրիկուբ ուսումնական նավ, ռուսական նավի ռազմական հրամանատարության և  պաշտոնյաների հետ մտքեր է փոխանակել  ռազմական կրթություն ստացող ուսանողների վերապատրաստման աշխատանքների կապակցությամբ:

Կրոնշտադտը  ռազմական շրջան է՝ 42,800 բնակչությամբ, որը գտնվում է Ֆինլանդիայի ծոցի արևելքում՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքից 30 կմ հեռավորության վրա: