Հոկտեմբեր 21, 2021 11:11 Asia/Tehran
  • Մեկնարկել են Իրանի  օդային հզորության տասերորդ զորավարժությունները

Հինգշաբթի օրը, ԻԻՀ-ի բանակի ավիաբազաների ամսնակցությամբ, «Մոհամմեդ՝ Ալլահի առաքյալ» նշանաբանով, մեկնարկել է «Վիլայաթի սահմանների պաշտպանության անձնուրացների օդային հզորության» 10-րդ զորավարժության հիմնական և գործողությունների փուլը:

ԻԻՀ-ի բանակի գլխավոր հրամանատար բրիգադային գեներալ Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավիի, գորագույն առաջնորդի գրասենյակի պատասխանատուի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի և Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական ռազմաբազայի մի խումբ հրամանատարների ու պատասխանատուների ներկայությամբ,  բանակի օդուժի կործանիչների ու ԱԹՍ-ների մասնակցությամբ, մեկնարկել է «Վիլայաթի սահմանների պաշտպանության անձնուրացների օդային հզորության» 10-րդ զորավարժության հիմնական և գործողությունների փուլը:

Բանակի օդուժի փոխհրամանատար, բրիգադային օդաչու գեներալ Մահդի Հադիանն ասել է.«Այս զորավարժությունը անցկացվում է Իրանի ողջ տարածքով»:

Գեներալ Մահդի Հադիանը հավելել է.««Վիլայաթի սահմանների պաշտպանության անձնուրացների օդային հզորության» զորավարժությունն անցկացվում է Իրանի բանակի օդուժի հնարավորությունների և ռազմական կարողությունների  ցուցադրման, բանակի օդուժի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և իրական պատերազմի պայմաններում ռազմական փորձ ձեռք բերելու նպատակով»: 

Բանակի օդուժի փոխհրամանատարի ասելով.«Այս զորավարժության ընթացքում օգտագործվում են ՊՆ-ի և բանակի օդուժի ինքնաբավության ջիհադի մասնագետների կողմցի կառուցված տարբեր համակարգեր ու տեղական արտադրության և արդիականացված զենքեր»: