Հոկտեմբեր 21, 2021 15:48 Asia/Tehran
  • Իրանի բեռնատարներին արգելվել է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ

Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների կազմակերպությունը բեռնափոխադրող ընկերություններին արգելել է այցելել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի շրջան։

Mehr գործակալության փոխանցմամբ՝ կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի տնօրեն Մոհամմադ Ջավադ Հեդայաթին բեռնափոխադրող ընկերությունների արհմիություններին ուղղված նամակում, վկայակոչելով ԻԻՀ ԱԳ նախարարության հոկտեմբերի 9-ի հրահանգը, տեղեկացրել է, որ Ադրբեջանի օրենքների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղ պետք է մուտք գործել Ադրբեջանի՝ պաշտոնապես ճանաչված սահմաններից։Այդ պատճառով, Իրանի քաղաքացիներին և վարորդներին խիստ հրահանգվել է, հետևանքներից խուսափելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու համար, Հայաստանի տարածքից մուտք չգործել Լեռնային Ղարաբաղ և Լաչին, ինչպես նաև խուսափել  Լոռնային Ղարաբաղի հետ որևէ առևտրային պայմանագիր կնքել:

Պիտակ