Հոկտեմբեր 21, 2021 15:54 Asia/Tehran
  • Գեներալ Շեքարչի. Թշնամին չի համարձակվում մեզ սպառնալ

ԻԻՀ ԶՈՒ խոսնակը հայտարարել է. «Թշնամին չի համարձակվում սպառնալ Իրանին»:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն,  Իրանի ԶՈՒ խոսնակ, գեներալ Աբոլֆազլ Շեքարչին,  չորեքշաբթի օրը, Անվտանգության սպառնալիքների դեպքում ԶԼՄ -ների դերի ուսումնասիրության թեմայով  Ֆարս նահանգի մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Այսօր թշնամին չի համարձակվում կոշտ սպառնալիքներ հնչեցնել, և այդ պատճառով անցել է լրատվամիջոցների միջոցով մեղմ պատերազմի»։

Գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հավելել է․ «Ինչ էլ որ տեղի ունենա աշխարհում, Իրանը համարվում է ուժեղ երկիր, և այսօր աշխարհը հույսը դրել է Իրանի վրա»։

Նա նշել է. «Լրատվամիջոցները հեղափոխության ամենակարևոր բանակն են»։

Իրանի ԶՈՒ խոսնակն ասել է, «Իրանի Իսլամական Հանրապետությունը ամուր կանգնած է այս բոլոր սպառնալիքների դեմ»: