Հոկտեմբեր 21, 2021 15:58 Asia/Tehran
  • Ռայիսի. Հարևան երկրների հետ հարաբերությունները կառավարության հիմնական քաղաքականություններից են

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ օտար երկրները բարին չեն ցանկանում տարածաշրջանի երկրների համար, ընդգծել է.«Հարևանների հետ հարաբերություններն առաջնահերթություն են, և մենք թույլ չենք տա, որ սիոնիստները խաթարեն Իրանի հարաբերությունները հարևանների հետ»:

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաjիսին հինգշաբթի օրը իսլամական խորհրդարանում  Արևելյան ու Արևմտյան Ատրպատական նահանգների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Լավ հարևանությունը, տնտեսական և առևտրային հարաբերությունները և սահմանային շուկաների ակտիվացումը Իսլամական Հանրապետության ծրագրերից և քաղաքականություններից են»:

Իրանի նախագահը հավելել է. «Հարևանների հետ ապրանքային առևտուրը կարող է օգնել զարգացնել տնտեսությունը և հետագա հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ»:

Իռանի նախագահը կառավարության առաջնահերթությունը համարեց երկրի տարբեր հատվածներում ենթակառուցվածքային ծրագրերի ավարտը, հավելելով.«Նահանգային ուղևորությունների ժամանակ ջանքեր են գործադրվում ավարտել տարբեր ոլորտների կիսատ մնացած  նախագծերը, որոնք կօգնեն երիտասարդների զբաղվածությանը և երկրի զարգացմանը»:

Պիտակ